Լոնդոնի ամենաբարձր՝ Leadenhall Building երկնաքերը վաճառվել է 1.1 մլրդ ֆունտ սթերլինգով չինական CC Land հոլդինգին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Անշարժ գույքի գործունեությամբ զբաղվող չինական ընկերությունը հայտարարել է, որ վճարել է 1.135 մլրդ ֆունտ սթերլինգ (1,462 մլրդ դոլար) ամենաբարձր երկնաքերի ձեռքբերման համար:
Նշենք, որ սա հանդիսանում է Միացյալ Թագավորության անշարժ գույքի շուկայում չինական ամենամեծ ներդրումը: