Երևանում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում, փոխանցում է Tert.am-ը:
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, Tert.am–ին հետ զրույցում պատմեց, սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:
Վարդան Կարապետյանի ընտանիքն այլ երեխաներ չունի։ «Իմ առաջնեկն է»,– ասաց նա և անմիջապես ուղղեց.«Իմ առաջնեկներն են»:
Կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները կշռում են մոտ 950–ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ: