Չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսում է ռուսերեն, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գերմաներեն, երկու առաջնորդների համար բավականին բարդ էր ընդհանուր լեզու գտնել, Սոչիում կայացած Պուտին-Մերկել հանդիպման արդյունքներն ամփոփում է գերմանական Deutsche Welle-ն:
Նշենք, որ նախօրեին Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, G20 գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: