Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում կայացած հանդիպումը չնայած առանձնահատուկ նշանակություն ուներ, սակայն գործնական պայմանավորվածություններ և կողմերի դիրքորոշումների մերձեցում տեղի չունեցավ:
Ինչպես ընդգծում են գերմանական լրատվամիջոցները, Մերկելը Պուտինի հետ հանդիպման ավելի շատ մտահոգված էր ընտրությունների նախաշեմին իր ընտրազանգվածի վրա թողած տպավորությամբ, քան իրական պայմանավորվածություններով:
Նշենք, որ ուկրաինական հակամարտության պատճառով ռուս-գերմանական հարաբերությունների լարվածության պայմաններում Ռուսաստան կանցլերի վերջին այցը եղել է 2015 թվականի մայիսի 10-ին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայում երկկողմ բանակցություններ ունեցել է 4 տարի առաջ՝ 2013 թվականի ապրիլին:
Մերկելի Սոչի այցն եղել է «Մեծ քսանյակ»-ի հանդիպման նախապատրաստական աշխատանքի շրջանակներում, երբ կանցլերը, որպես կազմակերպող կողմ, այցելում է գագաթաժողովի բոլոր մասնակիցներին: