ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կարգավորման համար «շատ, շատ լավ շանսեր» կան, հաղորդում է The Washington Post-ը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «անհրաժեշտ ամեն բան անել» Մերձավոր Արևելքում խաղաղ համաձայնության հասնելու համար՝ ավելացնելով, որ իրեն դուր է գալիս երկու երկրների «միջնորդի և համակարգողի» դերը:
Հիշեցնենք, որ Պաղեստինն ու Իսրայելը խաղաղ կարգավորման բանակցությունները դադարեցրել են 2014թ.-ին: