Իրանում ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնում է AFP-ն: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակների տակ դեռևս գտնվում է առնվազն 90 մարդ:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի մոտակայքում: Պայթյունի պահին հանքումյ 500 մարդ է եղել:
Իրանի իշխանությունները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել մեթանի բարձր կոնցենտրացիայի պատճառով: