Եվրատեսիլ- 2017. Արծվիկը ֆավորիտների հնգյակում է

10:41     4 մայիսի, 2017

Եվրոպական բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ- 2017»-ի մասնակիցների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը միջազգային երգի մրցույթի ֆավորիտների հնգյակում է, փոխանցում է Sputnik-Արմենիան:

Արծվիկը զիջում է Իտալիան ներկայացնող մասնակցին, որը ցուցակում առաջինն է: Վերջինիս հաջորդում են Բուլղարիայի, Շվեդիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչներին։ Առաջին տասնյակում են նաև Ռումինիայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բելգիայի և Դանիայի պատվիրակերը։


© armedia.am