Մալայզիայում հայտնաբերվել է ԻՊ-ի զենքի պահեստ

10:57     4 մայիսի, 2017

Մալայզիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևելքում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքի պահեստ, հայտնում է The Star-ը՝ իր աղբյուրին հղումով։

Ոստիկանությունում կարծում են, որ ծայրահեղականները զինանոցը մեծացրել են տարվա ընթացքում ահաբեկչություններ նախապատրաստելու նպատակով։

Նշվում է, որ պահեստում հայտնաբերվել են 5 կիսաավտոմատ ատրճանակներ, ատրճանակ-գնդացիր և Colt M4 կարաբին։


© armedia.am