Մալայզիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևելքում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքի պահեստ, հայտնում է The Star-ը՝ իր աղբյուրին հղումով։
Ոստիկանությունում կարծում են, որ ծայրահեղականները զինանոցը մեծացրել են տարվա ընթացքում ահաբեկչություններ նախապատրաստելու նպատակով։
Նշվում է, որ պահեստում հայտնաբերվել են 5 կիսաավտոմատ ատրճանակներ, ատրճանակ-գնդացիր և Colt M4 կարաբին։