Սոմալիում նախարարին գնդակահարել են` շփոթելով գրոհայինի հետ

11:18     4 մայիսի, 2017

Սոմալիում անվտանգության աշխատակիցները գնդակահարել են երկրի հասարակական աշխատանքի և վերակառուցման հարցերով նախարար Աբբաս Աբդուլահիին` շփոթելով նրան իսլամիստ գրոհայինի հետ, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ Վերահսկիչ պալատի նախագահի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նախարարի ավտոմեքենայի վրա այն բանից հետո, երբ այն արգելափակել է երթևեկությունը:

Մոգադիշոյի քաղաքապետարանը տեղի ունեցածը «սխալմունք» է անվանել:


© armedia.am