Սոմալիում անվտանգության աշխատակիցները գնդակահարել են երկրի հասարակական աշխատանքի և վերակառուցման հարցերով նախարար Աբբաս Աբդուլահիին` շփոթելով նրան իսլամիստ գրոհայինի հետ, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Վերահսկիչ պալատի նախագահի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նախարարի ավտոմեքենայի վրա այն բանից հետո, երբ այն արգելափակել է երթևեկությունը:
Մոգադիշոյի քաղաքապետարանը տեղի ունեցածը «սխալմունք» է անվանել: