ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի նոր քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը: Ինչպես հայտնում է Asbarez-ը Կարապետյանը ընտրվել է քաղաքային խորհրդի կողմից գաղտնի քվերակության միջոցով:
Հաղորդվում է, որ Կարապետյանը քաղաքային խորհդում առաջին անգամ ընտրվել էր 2015 թվականին: Մինչ այժմ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքային մի շարք հանձնաժողովներում:
Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
Մայիսի 1-ին Գլենդելի քաղաքապետարանում պաշտոնները ստանձնել են նաև քաղխորհրդում վերընտրված Զարեհ Սինանյանը, Արա Նաջարյանը, ինչպես նաև առաջին անգամ ընտրված Վրեժ Աղաջանյանը: