Ինչպես հաղորդում է Armenpress-ը, Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, կարող է Ռուսաստանին և Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտակա մրցույթի կանոնադրությունը խախտելու համար: Այդ մասին հաղորդել է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիթեր Ֆրայլինգը:
Նրա խոսքով՝ Կիևը նահանջել է մրցույթի կանոններից՝ չապահովելով մրցույթին Ռուսաստանի ներկայացուցչի Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը: Ֆրայլինգի դիտարկմամբ՝ դա կանոնադրության խախտում է:
Ռուսաստանը իր հերթին մրցույթի նախաշեմին չի մասնակցել Կիևում անցկացված տարբեր նիստերի, ինչը նույնպես գնահատվում է որպես կանոնադրության խախտում:
Պատժամիջոցների սահմանումը միության անդամները կքննարկեն հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 12-ին. Երկրներին կարող են պարտավորեցնել դրամական փոխհատուցում վճարել կամ էլ 3 տարով արգելել «Եվրատեսիլին» մասնակցելուց: