Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպն որոշել է այլևս չմասնակցել հանրային միջոցառումներին:Ինչպես նշվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրությունում, 95-ամյա արքայազնն իր հանրային գործունեությունը կդադարեցնի ընթացիկ տարվա աշնանից:
Էդինբուրգի դուքսն այլևս չի ընդունելու պաշտոնական միջոցառումների նոր հրավերներ, սակայն սեփական ցանկության կարող է մասնակցել առանձին միջոցառումների:
Միևնույն ժամանակ նշվում է, որ թագուհին կշարունակի կատարել իր պարտականություններն ամբողջությամբ: