Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of400 mg N28) դեղը: Ըստ Armenpress-ի հաղորդման՝ այդ մասին որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պնդմամբ՝ նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» դեղը ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար:
«Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար», ասել է նախարարը: