Չինաստանում մշակված է ավտոարտադրության զարգացման նախագիծ: Տեղի իշխանությունները գտնում են, որ եթե երկիրը հետևի այդ նախագծին, ապա մոտ ապագայում կդառնա համաշխարհային ավտոարտադրության լոկոմոտիվը, փոխացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Նշված նախագիծը թողարկվել է չինական երեք գերատեսչությունների կողմից, որոնցից մեկը Արդյունաբերության և տեղեկատվության նախարարությունն է: Նախագծի համաձայն, 2020թ.-ին Չինաստանը պետք է արտադրի մոտ 30 մլն մեքենա, իսկ 2025թ.-ին՝ 35 մլն:
Նշենք, որ 2016թ.-ին ավտոմեքենաների վաճառքների ծավալը կազմել է 28 մլն մեքենա մեկ տարվա ընթացքում՝ 2015թ.-ի ցուցանիշի նկատմամբ գրանցելով 13.7 % աճ: