Ոչ միայն պատերազմը, այլև սերը կապեց բազմաթիվ ճակատագրեր Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ: Այսօր սակավաթիվ մնացած պատերազմի մասնակիցներն արցունքներն աչքերին հիշում են այդ տարիները, իրենց կորցրած ընկերներին, հպարտորեն պատմում են իրենց սխրանքների մասին և ժպիտով՝ զվարճալի արկածների մասին: Իսկ ոմանք հատուկ ջերմությամբ և արցունքներն աչքերին խոսում են իրենց սիրո մասին ...
Ապրիլի 29-ին Աստանայում կայացավ «Միասնությամբ նվաճած մեծ Հաղթանակ. Քաջ ռազմաճակատ, ամուր թիկունք» համաժողովը՝ կազմակերպված «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Շատ պատմություններ են պատմվել մեծ սխրանքների և ժողովուրդների միասնության մասին: Բայց մեկ պատմություն տարբերվում էր՝ սիրո պատմություն: Խոսափողին մոտեցավ Մեծ Հայրենական պատերազմի վետերան, պատկառելի տարիքի մի ծերուկ՝ Ասիլխան Բեկբաևն, ու դողացող ձայնով սկսեց պատմել. «Ես չորս տարի պատերազմի միջով եմ անցել: Ինձ հետ եղել են իմ սիրելի ընկերները, որոնց ես թաղել եմ արևելյան Պրուսիայի հողերում: Ի՞նչ կարելի է ասել այս պատերազմի մասին: Չէ որ այն այդքան աղետներ բերեց ... Այնտեղ ես վիրավորվել եմ, և ինձ խնամել է բելառուս մի աղջիկ՝ Տատյանան...»
Այդ դժվարին օրերին ղազախ երիտասարդի և բելառուս աղջկա՝ Տատյանայի միջև սեր ծնվեց: Պատերազմից հետո Ասիլխանը Տատյանային տարավ իր տուն, բայց ինքը ստիպված եղավ վերադառնալ Պրուսիա. «Երբ ես վերադարձա, նա արդեն սովորել էր ղազախական լեզուն, սովորույթներն ու ավանդույթները ... Իմ Տատյանա...», - պատմում էր Ասիլխանը:
Ձայնում մեծ ջերմությամբ և արցունքն աչքերին նա հիշում էր իր Տատյանային, և իրենց համատեղ կյանքը:
Պատերազմը կյանք, մահ, բարեկամություն, վախ, քաջություն և սեր է... Սակայն, ինչպես նշում են բոլոր վետերանները․ «Թող միշտ խաղաղություն լինի»: