ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հարցեր ունի Facebook սոցիալական ցանցին արտասահմանում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կեղծ օգտատերերին չարգելափակելու հետ կապված: Նման հայտարարությամբ Զախարովան հանդես է եկել Սեվաստապոլում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Զախարովան նշել է, որ չնայած բազմաթիվ դիմումներին, Facebook-ը չի արգելափակել Չեխիայում և Սլովակիայում Ռուսաստանի դեսպանատան կեղծ հաշիվները:
«Փաստացի իր անգործությամբ Facebook-ը խրախուսում է ապատեղեկատվության տարածմանը: Սակայն մենք շնորհակալ ենք այդ ընկերությանը, ռուսական արտասահմանյան հաստատությունների օպերատիվ ապաարգելափակումների համար: Իրականում, սակայն, դա աշխատանքի որոշակի «հիգիենա է»: Կցանկայի ավելին արվեր, որպեսզի «ֆեյքերի» հետագա մասսայականացում չլիներ»,- մասնավորապես նշել է Զախարովան: