Հայաստանում յոթ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության համար ցմահ դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում, հայտնում է РИА Новости-ն` Հյուսիս-Կովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցչին հղումով։
«Իհարկե, նա պատիժը կկրի Ռուսաստանում», - ասել է գործակալության զրուցակիցը` չնշելով, թե կոնկրետ ՌԴ որ շրջանում։
Ավելի վաղ Ռոստով Դոնի Հյուսիս-Կովկասյան շրջանային զինվորական դատարանն օրինական ճանաչեց հայկական դատարանի որոշումը, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին: