ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին. այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման շուրջ ստեղծված փակուղին լուծելուն ուղղված ջանքերը արդյունք չեն տվել. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան, բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ինչպես նաև մշտական ոչ պաշտոնական խորհրդակցություններն ու ջանքերն այլ մասնակից երկրների կողմից, հաշտեցման չբերեցին»:
Հաղորդվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը հիմա դիմել է Գլխավոր քարտուղարին, որ հաշվի առնի նշված հանգամանքները կապված ստատուս քվոյի հետ:
«Որպեսզի հետագայում աջակցություն և համագործակցություն դրսևորվի Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով, մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ խորությամբ կուսումնասիրվեն», - նշել են կառույցում: