Մոսուլում դպրոցի շենքը հրթիռակոծության հետևանքով 81 հոգի է մահացել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը՝ տեղի ոստիկանությունում իր աղբյուրին հղումով:
Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է 34 տղամարդ, 29 կին և 18 երեխա: Նրանք թաքնված են եղել դպրոցի շենքում իրաքցի ուժայինների և ԻՊ գրոհայինների միջև բախումների ժամանակ: