Ակտիվիստները Լը Պենին հակադրվող պաստառ են կախել Էյֆելյան աշտարակից

12:25     5 մայիսի, 2017

Greenpeace-ի ակտիվիստներն Էֆելյան աշտարակից կախ են տվել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Լը Պենին հակադրվող պաստառ, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով պաստառի վրա առկա է նաև «ընդդիմացիր» հեշթեգը:

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ հանդես ենք գալիս Ֆրանսիայի և այլ երկրների ազգայնականացմանն ու ավտորիտարացմանը դեմ: Սա մեր միջոցն է՝ բոլորին հիշեցնելու ազատության, հավասարության և եղբայրության պաշտպանության կարևորությունը»,- նշել է Greenpeace ֆրանսիական ներկայացուցչության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ժույերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրետան կատարած այցելության ժամանակ Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել:


© armedia.am