Բելգիայում քահանան այցելուների հոսքն ավելացնելու համար փաբ է բացել եկեղեցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:53     5 մայիսի, 2017

Բելգիական ոչ մեծ մի գյուղում հոգևորականը արտասովոր եղանակով ավելացրել է այցելուների թիվը՝ եկեղեցում փաբ բացելով, հայտնում է mignews.com-ը:

Մինչ այդ գյուղում բոլոր փաբերի փակման պատճառով տեղացիները ստիպված են եղել ալկոհոլ օգտագործելու համար մեկնել մոտակա գյուղը: Եկեղեցու հովիվը որոշել է համագյուղացիների համար փաբ կազմակերպել հենց եկեղեցում, սակայն փաբ կարող են այցելել միայն նրանք, ովքեր մասնակցում են եկեղեցական ծեսերին: Այդպիսով նրան հաջողվել է իր հոտի քանակը ավելացնել երկու անգամ:

Եկեղեցու փաբում վաճառվում է միայն տեղական գարեջուր, որը պատրաստվում է հարևան վանական համալիրներում: Գարեջրի մեկ շիշը արժե մեկ եվրո:


© armedia.am