ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է այն երկրները, որտեղ նա, որպես նախագահ, առաջին պաշտոնական այցերը կիրականացնի, հաղորդում է Euronews-ը:
Այդ երկրներն են՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել և Վատիկան:
ԱՄՆ նախագահը մտադիր է միավորել երեք կրոնական ուղղությունների հետևորդներին ահաբեկչության դեմ պայքարի գործում. «Այս այցելությունները կիրականացվեն մինչ ՆԱՏՕ-ի և «Մեծ յոթնակի» անդամների հետ հանդիպումները և կմերկարկեն Սարուդյան Արաբիա կատարվելիք պատմական այցով, որտեղ հանդիպում կլինի մուսուլմանական աշխարհի առաջնորդների հետ: Հենց այսպես մենք կարող են մուսուլման մեր գործընկերներին ներքաշել ահաբեկչության և բռնության դեմ պայքարում»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Թրամփը հայտարարել է նաև Իսրայելի և Պաղեստինի միջև բռնության դադարեցման և խաղաղ համաձայնության հասնելու համար ջանքեր ներդնելու պատրաստակամության մասին: