Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունի միայն Վրաստանը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պաստասխան հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունեցող երկրների վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ 30.04.2017թ. դրությամբ ՀՀ հանդեպ պարտքային պարտավորություն ունի Վրաստանը, որի պարտքի մնացորդը կազմում է $11 մլն դոլար»,- ասված է պատասխանում:
Նաև նշվում է, որ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին» համաձայնագրերով սահմանված վճարման ժամանակացույցերի, պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2025 թվականը: