Վենետիկի քաղաքային իշխանություններն արգելել են շաուրմայի նոր փողոցային կետեր բացելը, ինչպես նաև սահմանափակել են հանրային սննդի կետերի քանակը, որտեղ կարելի է կտորով պիցցա գնել, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ նոր օրենքի նպատակը քաղաքի մշակութային ժառանգության պահպանումն է: «Մենք մտադիր ենք սահմանափակել գործունեության տեսակները, որոնք անհամատեղելի են Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման հետ», - ասել է Վենետիկի զբոսաշրջության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Պաոլա Մարը:
Ավելի վաղ Վենետիկի իշխանությունները մտադրություն էին հայտնել սահմանափակելու քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը: