WikiLeaks-ի տրամադրության տակ է հայտվել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակագրությունը

11:06     6 մայիսի, 2017

WikiLeaks-ը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակագրության «արտահոսքի» մասին:

«Կոտրել ենք տասնյակ հազարավոր նամակներ ու լուսանկարներ, սակայն առայժմ ֆեյքեր չենք հայտնաբերել: Մենք կասկածում ենք, որ Մակրոնի շտաբը ուղղակի մեզնից առաջ է ընկել», - ասվում է WikiLeaks-ի Twitter-ի միկրաբլոգում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում ևս ֆավորիտ է համարվում Մակրոնը:


© armedia.am