Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Տեղեկությունները Armday.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հաղորդվում է, որ մահացածը չորս աղջիկներից մեկն էր: Ամենափոքր քաշով աղջկա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը` կայուն ծանր: