Թուրքիայում դատարանը հրաժարվել է վերաբացել Wikipedia-ն

14:22     6 մայիսի, 2017

Անկարայի դատարանը մերժել է Wikimedia Foundation կազմակերպության ներկայացրած բողոքը և հրաժարվել է երկրի տարածքում վերաբացել «Վիքիպեդիան», հայտնում է Anadolu գործակալությունը:

Անկարայի առաջին ատյանի դատարանը ուժի մեջ է թողել հասանելիության արգելափակումը՝ դա չհամարելով խոսքի ազատության խոչընդոտում:

Հիշեցնենք, «Վիքիպեդիան» արգելափակվել էր Թուրքիայի տարածքում ապրիլի 29-ին: Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո «Վիքիպեդիա»-ի մի շարք օգտատերեր հոդվածներում սկսել էին փոփոխություններ անելով՝ Էրդողանին անվանելով բռնապետ:

 


© armedia.am