«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում լավագույն միջոցը հանդիսանում է տարածաշրջանային ուժերի հետ կոալիցիայի ստեղծումը։ Այս մասին Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված տեսաուղերձում նշել է կանցլեր անգելա Մերկելը, փոխանցում է ТАСС-ը:
«Եթե վերցնենք օրինակ Սիրիան և պայքարն իսլամական ահաբեկչության դեմ, ապա ես ճիշտ եմ համարում կոալիցիայի ձևավորումը, որն իր մեջ կներառի նաև տարածաշրջանային ուժեր՝ մասնավորապես Պարսից ծովի երկրները»,-նշել է նա։