Հալեպի իշխանությունները խոշոր գործողություն են սկսել փախստականների «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից, հայտնում է Интерфакс-ը:
Հալեպի փոխնահանգապետ Համիդ Քեննոյի խոսքով՝ Բաբիրի Ֆոքանի, Բաբիրի Թախտամի, Ռիբժին Ակրա և ևս մի քանի գյուղ կվերադառնա 12 հազար մարդ:
Հաղորդվում է, որ բնակչության հետ Եփրատի ափամերձ գյուղեր ժամանել են նաև սիրիական կառավարության պաշտոնյաներ՝ համոզվելու, որ բնակավայրերը պիտանի են բնակության համար: Պաշտոնյաները խոստացել են օգնել բնակչությանը վերականգնելու իրենց տնտեսությունը: