Wikileaks ինտերնետ պորտալը հաստատում է, որ Ֆրանսիայի ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավի ինֆորմացիայի արտահոսքում հայտնաբերվել է ռուսական մի ընկերության աշխատակցի անուն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հաղորդակցությունն իրենից ներկայացնում է էկրանի նկար, որում ներկայացված է տվյալների բազայով աղյուսակ: Վերջինում ինն անգամ հիշատակվում է ոմն Ռոշկա Գերորգի Պետրովիչի անունը:
Ավելի մանրամասն ինֆորմացիոն պորտալը չի հաղորդում:
Նշենք նաև, որ տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել ընտրությունների երկրորդ փուլից ընդամենն օրեր առաջ: