Ահաբեկիչները պայթեցրել են Դամասկոսից Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա քաղաք ուղևորվող ավտոբուսը՝ օգտագործելով 5 պայթուցիկ սարք: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ հղում կատարելով «Ալ Մայադ» հեռուստաալիքին:
Ռումբերը գործարկվել են հեռակառավարմամբ: Ուղևորների շրջանում զոհվածներ և վիրավորներ կան, սակայն զոհերի ճշգրիտ թիվը չի հստակեցվում: