Մակրոնն առաջ է անցել

19:48     7 մայիսի, 2017

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 60 տոկոս ձայներով առաջ է անցել իր մրցակցուհուց՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենից, համաձայն երեք հետազոտական ինստիտուտների հարցումների արդյունքների, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ֆրանսիայում օրենքով արգելված է մինչև քվեարկության ավարտը տեղամասերից դուրս գալուց հետո կատարված հարցումների արդյունքների և կանխատեսումների հրապարակումը, խախտման համար նախատեսված է 75 հազար եվրոյի տուգանք: Այդ իսկ պատճառով եվրոպական այլ երկրների՝ Բելգիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի լրատվամիջոցները հրապարակում են սեփական հետազոտությունների տվյալները:


© armedia.am