Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Թեհրանը ձեռք չի տա միայն մուսուլմանների համար սրբազան քաղաքներ Մեքքային և Մեդինային, եթե Էր-Ռիադը գործի չմտածված կերպով, հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Մենք նրանց խորհուրդ ենք տալիս հիմարություն չանել: Սակայն եթե նրանք որևէ չմտածված քայլ անեն, մենք կոչնչացնենք ամեն ինչ, բացառությամբ Մեքքայի և Մեդինայի»,-ասել է Դեհղանը:
Իրանցի նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամադ բեն Սալմանը հայտարարել է, որ «իսլամական աշխարհի վրա իշխելու» Իրանի ցանկությունը խոչընդոտ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն սկսելու համար: