Ես ինձ ու իմ երեխաների վրա եմ զգացել պատերազմի դժվարությունները, և ինձ չեմ առանձնացնում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ Հայաստանի վետերանների միություն այցելելուց հետո, փոխանցում է News.am-ը:
«Ամբողջ պատերազմի ընթացքում ես գտնվել եմ Ղարաբաղում։ Ես ինձ և իմ երեխաների վրա եմ զգացել բոլոր դժվարությունները։ Հիշում եմ՝ ինչպես կես տոննա կշռող ռումբն ընկավ հարևան տան վրա, պատուհանները կոտրվեցին, և ես ինձ վրա զգացի ապակու բեկորները, վերքերիցս արյուն էր հոսում։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն այդ ամենը զգար իր վրա, ապա, հավանաբար, պատերազմն արդեն վաղուց ավարտված կլիներ»,- նշել է Սարգսյանը։