«Եվրատեսիլ-2017». Հայաստանի ներկայացուցիչը անցել է եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:07     10 մայիսի, 2017

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը անցել է եզրափակիչ:

Առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով բացի Հայաստանը եզրափակիչ են անցել նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան:

Երկրորդ կիսաեզրափակիչը կանցնի մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:


© armedia.am