Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոսրահում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: