Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն հետախուզական գերատեսչության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին լուրը որպես կատակ է ընդունել, գրում է The New York Times-ը:
Վերջինիս փոխանցմամբ, Կոմին Լոս Անջելեսում ելույթ ունենալիս է եղել բյուրոյի աշխատակիցների առաջ, երբ հետին պլանում հեռուստացույցով լսել է իր հեռացման մասին լուրը: Լսելով այդ տեղեկությունը՝ Կոմին ծիծաղել է և նկատել, որ դա չափազանց ծիծաղելի խաղարկում է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի առաջարկությամբ աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին՝ նշելով, որ նա ի վիճակի չէ արդյունավետ կառավարել ՀԴԲ-ն և չարաշահում է իր պաշտոնական դիրքը: