Ասանժը ՀԴԲ-ի արդեն նախկին ղեկավարին աշխատանք է առաջարկել

11:39     10 մայիսի, 2017

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն առաջարկել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին գլխավորել Վաշինգտոնում կազմակերպության գրասենյակը, հայտնում է Интерфакс-ը:

 «Wikileaks-ը հաճույքով կդիտարկի Ջեյմս Կոմիին աշխատանքի վերցնելու հնարավորությունը, որպեսզի նա կարողանա ղեկավարել Վաշինգտոնում գրասենյակը, եթե նրան այդքան դուր է գալիս հետաքննել ամերիկյան կառավարության գործունեությունը», - գրել է նա Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջեյմս Կոմիին՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի առաջարկությամբ: Նշենք, որ Կոմին ռուսական իշխանությունների հետ Թրամփի նախընտրական թիմի ենթադրյալ կապերի հետաքննության ակտիվ մասնակից է եղել: 


© armedia.am