Հաղորդվում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ մտնող քրդական ուժերը զենք կստանան Ռաքքան ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար: Մասնավորապես նախատեսվում է քրդերին տրամադրել զինամթերք, հրաձգային զինատեսակներ, գնդացիրներ, ինչպես նաև շինարարական տեխնիկա: Պենտագոնում BBC-ի աղբյուրի փոխանցմամբ ԱՄՆ-ում նախատեսում են ժամանակի ընթացքում զենքը և տեխնիկան հետ ստանալ:
Քրդերին զենքի հնարավոր մատակարարումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում, որը համարում է, որ տվյալ խմբավորումները ամուր կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: