Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով, հայտնում է ТАСС-ը:
«Ես պատրաստ եմ անմիջապես մեկնել Վաշինգտոն, եթե դա անհրաժեշտ լինի: Ես կմեկնեմ Պեկին և Տոկիո, եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ես կմեկնեմ նաև Փհենյան», - ընդգծել է նա:
Բացի այդ, նա խոստացել է լուծել երկրում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցը՝ այդ թվում Չինաստանի շահերը հաշվի առնելով:
Մուն Չժե Ինը մայիսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում, ստանալով ընտրողների ձայների 41.08 տոկոսը, դարձել է Հարավային Կորեայի նոր նախագահ: Ընտրությունների արտահերթ լինելու պատճառով նա իր լիազորությունները ստանձնել է անմիջապես: