ՆԱՏՕ-ին անդամակցելը կտրականապես անընդունելի է Մոլսովայի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Ես մեր բոլոր արտաքին գործընկերներին միշտ ասել եմ, որ 3-4 բան կա, որ երբեք չեմ կարող թույլ տալ, որ դառնա բանակցությունների թեմա», - ասել է նա:
Դոդոնի խոսքով՝ դա Մոլդովայի պահպանումն է, այլ երկրներին չմիավորվելը, ուղղաափառությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: