Ռուսաստանցի հայտնի բլոգերներ Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը ընդգրկվել են Ադրբեջանի թարմացված «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Մերկուրովը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է այն քաղաքացիների թարմացված ցուցակը, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է: Հիմա ինձ ու Նոսիկին այնտեղ չեն թողնի: #blacklistparty-ն պաշտոնապես ավարտվեց», - գրել է նա:
Հիշեցնենք, Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը Ստեփանակերտում մասնակցել են մարտի 19-21-ը կայացած բլոգերների միջազգային ֆորումին: