Սիրիայի քրդերին սպառազինում տրամադրելու Միցայալ Նահանգների որոշումն անընդունելի է: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապեը Նուրեթին Ջանիքլին:
«Մենք չենք կարող համաձայնել կոալիցիայում ահաբեկչական կազմակերպության առկայության հետ, որը սպառնում է թուրքական պետության ապագային: Մենք հույս ունենք, որ ամերիկյան վարչակազմը կվերանայի իր որոշումը», - ասել է փոխվարչապետը:
Թուրքիայում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղ, որը երկրում համարվում է ահաբեկչական խմբավորում: