Ամերիկյան Forbes ամսագիրն անվանել է հիփ-հոփի ամենահարուստ աստղերին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Փաֆ Դեդդին: Նրա կարողությունը գնահատվել է 820 մլն դոլար:
Երկրորդ տեղում է Շթն Քորի Քարթերը՝ Jay Z-ն 810 մլն դոլար կարողությամբ:
Երրորդ հորիզոնականն ամսագիրը տվել է Անդրե Ռոմելլու Յանգուին (Dr. Dre), ում կարողությունը փորձագետները գնահատել են 740 մլն դոլար:
Առաջատար հնգյակը եզրափակում են Բրայան Ուիլյամսն ու Օբրի Գրեմը: