«Ինձ անցանկալի անձ է հայտարարել: Հայտարարում եմ Ադրբեջանը անցանկալի պետություն», - այս կերպ է արձագանքել ռուսաստանցի հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը ադրբեջանական ժողովրդի թշնամիների 663 հոգուց բաղկացած «հաճելի շրջապատում»՝ Ադրբեջանի «սև ցուցակում» իր ներառվելուն:
«Բաքու այցելությունը հավանաբար պետք է հետաձգել մինչև «Ադրբեջան» անունով պատմական թյուրիմացությունը, Կասպից ծովի հարավի նավթահանքերին հավելված աբսուրդ ավազակապետական պետությունը վերանա քաղաքական քարտեզից «ազգային հերոս» Ռամիլ Սաֆարովի, նախագակահական հարեմի, կառավարության և օպերետային ԱԳՆ-ի հետ միասին:
Քանի դեռ դա տեղի չի ունեցել կճամփորդեմ քաղաքակիրթ երկրներում, - իր բլոգում գրել է Նոսիկը: