Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է թարմացված սև ցուցակը, որում ներառվել է նաև Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, ով 2016 թվականի հունիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Եթե ես առիթ ունենամ, անպայման նորից կգնամ Լեռնային Ղարաբաղ: Բաքուն ինձ երկրորդ անգա՞մ կներառի սև ցուցակում: Ինձ ընդհանրապես չեն մտահոգում սև և այլ գույների ցուցակները», - այս կապակցությամբ նշել է Սատանովսկին: