Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավոր է, հայտնում է lenta.ru-ն:
5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում: Հաղորդվում է, որ աղետի հետևանքով կան ավերածություններ:
Այդ տարածաշրջանում երկրաշարժեր տեղի են ունենում հաճախ, դրանց մեծ մասը հասցնում է աննշան վնաս։