Հնդկաստանում հարսանիքի ժամանակ պատի փլուզվելուց ավելի քան 20 մարդ է զոհվել

12:38     11 մայիսի, 2017

Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում հարսանիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով զոհվել է 24 մարդ` այդ թվում նաև երեխաներ։ ևս 26 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է BBC-ն:

Ոստիկանության նախնական վարկածով՝ փլուզման պատճառ է հանդիսացել ավազե մրրիկը։ Վերջինից պաշտպանվելու համար հյուրերը պատսպարվել են ծածկի տակ, որին կից 4 մետրանոց պատը փլուզվել է ուժեղ քամուց:


© armedia.am